հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բայդենը ժամանել է Վիլնյուս

Բայդենը ժամանել է Վիլնյուս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու այս շաբաթ կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, տեղեկացնում է France-Presse-ը։

՛՛Բայդենը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՛՛,-հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ երկուշաբթի օրն ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքում։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 11-12-ը, որին կմասնակցեն դաշինքի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վիլնյուսում դաշինքի առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։

  • Կիսվել: