երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բայդենը Զելենսկիի հետ հանդիպմանը վերահաստատել է՝ Կիևին օգնության նոր փաթեթ են տրամադրում

Բայդենը Զելենսկիի հետ հանդիպմանը վերահաստատել է՝ Կիևին օգնության նոր փաթեթ են տրամադրում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վերահաստատել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինայի պաշտպանությանն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջը հայտնել է անվտանգության բնագավառում ԱՄՆ-ի առաջիկա օգնության, մասնավորապես՝ հրետանային միջոցների, զինամթերքի և հակատանկային զենքերի նոր մատակարարումների մասին։ Իսկ հաջորդ շաբաթ Ուկրաինային կմատակարարվեն ամերիկյան առաջին Abrams տանկերը։

Բացի այդ, ԱՄՆ-ն նախագահը նշել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների ավելացման վրա՝ պաշտպանելու կարևոր ենթակառուցվածքները, հատկապես ձմռանն ընդառաջ:

Հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի իր 29 գործընկերների հետ միասին Վաշինգտոնը հանձնառու է երկարաժամկետ հեռանկարում ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական ներուժը, որպեսզի այն զսպի իր տարածքային ամբողջականությանն ու ազատությանը հետագա սպառնալիքները:

Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության համար։ Նա նաև նշել է, որ որոշակի քայլեր են համաձայնեցվել ուկրաինական հացահատիկի արտահանումներն ընդլայնելու ուղղությամբ։

  • Կիսվել: