Բայդենը շնորհավորել է Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
«Շնորհավորում եմ Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Կիրակի օրը Մոլդովայի ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անվտանգ, բարգավաճ և ժողովրդավարական երկիր ունենալու նախագահ Սանդուի տեսլականի օգտին», – ասել է Բայդենը:
Նա նշել է, որ Սանդուի վերընտրությունը տեղի է ունեցել երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Մոլդովայի բնակիչները հանրաքվեով պաշտպանել են սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում են երկրի անդամակցությունը Եվրամիությանը։