Բայդենը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ»:
«Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։ Բայց այն մոտ է», – թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու: