երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու մասին

Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել, որով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին լիազորում է Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրել։ 

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման փաստաթղթի մասին ուրբաթ օրը հրապարակել է Սպիտակ տունը։
 
«Սույնով ես լիազորում եմ պետքարտուղարին՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու: Իրավասությունները՝ որոշելու, թե արդյոք մինչև 250 միլիոն դոլարի օգնության տրամադրումն բավարար է Ուկրաինային։ Միացյալ Նահանգների անվտանգության շահերից ելնելով, իրավասությունը տալ ուղղելու մինչև 350 միլիոն դոլար ընդհանուր գումարը պաշտպանության նախարարությանը՝ պաշտպանական միջոցների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և վերապատրաստման տեսքով»,-ասվում է փաստաթղթում:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 6,4 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային և մի շարք այլ երկրներին, ինչպես նաև Պենտագոնի կարիքների համար օգնություն ցուցաբերելու համար։ Ենթադրվում է, որ այդ գումարից 2,9 մլրդ դոլարը կուղղվի Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ինչպես նաև անվտանգության ոլորտում Կիևին, մերձբալթյան երկրների իշխանություններին, Լեհաստանին և մի շարք այլ պետություններին: Միջոցները նախատեսված են կայունացնելու տնտեսական իրավիճակը, սննդամթերքի գնումները։ Ըստ պլանի՝ 3,5 միլիարդ դոլար կհատկացվի Պենտագոնի կարիքների համար՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։
 
Ավելի վաղ ուրբաթ օրը դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը (Դելավեր) կոչ արեց առնվազն 10 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի իրադարձությունների հետևանքների դեմ պայքարելու համար:

  • Կիսվել: