երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բայդենը հունվարին կմեկնի Հռոմ

Բայդենը հունվարին կմեկնի Հռոմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-12-ն այց կկատարի Հռոմ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռին։

Բայդենի այցը տեղի կունենա հունվարի 20-ին նրա լիազորությունների ավարտից օրեր առաջ։

ԱՄՆ նախագահը նախատեսում է Հռոմում քննարկումներ անցկացնել աշխարհում խաղաղություն հաստատելու ջանքերի և առկա մարտահրավերների շուրջ։

Դեկտեմբերի 19-ին Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ՝ երախտագիտություն հայտնելով նրան մարդու իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։

 

  • Կիսվել: