շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում են Սպիտակ տնից:

Մասնավորապես՝ փաստաթղթում ասված է, որ «Իրանի հետ հարաբերությունները դեռ չեն կարգավորվել», և «1981 թվականի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը շարունակվում է»։

Խոսքն ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրի համաձայնագրերի մասին է։ Դրանք հանգեցրին նրան, որ ազատ արձակվեցին ամերիկացի դիվանագետները, ովքեր 1979 թվականի հեղափոխությունից հետո ավելի քան մեկ տարի որպես պատանդ անցկացրին Թեհրանում: Այդ փաստաթղթերում ամրագրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

«Այդ իսկ պատճառով, 1979 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրությունը, ինչպես նաև այդ արտակարգ դրությանը դիմակայելու համար այդ ժամանակ ընդունված միջոցները պետք է շարունակեն ուժի մեջ մնալ 2024 թվականի նոյեմբերի 14-ից հետո»,-նշված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: