ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բայդենն Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ Կոնգրեսից կպահանջի 11,7 մլրդ դոլար արտակարգ ֆինանսավորում

Բայդենն Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ Կոնգրեսից կպահանջի 11,7 մլրդ դոլար արտակարգ ֆինանսավորում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 11,7 մլրդ արտակարգ ֆինանսավորում կպահանջի Ուկրաինային բյուջետային աջակցության ցուցաբերելու համար՝ ՛՛ռուսական ներխուժման դեմ իր պայքարում՛՛, հայտնել են Սպիտակ տնից:

Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի վարչության տնօրեն Շալանդա Յանգն այս առնչությամբ, մասնավորապես, հայտնել է. ՛՛Արտակարգ ֆինանսավորման հարցապնդումը կներառի նաեւ 2 մլրդ դոլար՝ ԱՄՆ ռուսական էներգակիրների մատակարարման հետ կապած խնդիրների լուծման, 22,4 մլրդ դոլար՝ COVID-19-ի դեմ պայքարի համար՝ աշնանը հիվանդության հնարավոր

բռնկման շեմին՛՛:

  • Կիսվել: