Բայդենն Ասիա կատարելիք այցի ժամանակ մտադիր Է քննարկել Ռուսաստանի դեմ միջոցները եւ օգնությունն Ուկրաինային
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 20 – 24-ը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարելիք այցի ժամանակ մտադիր Է այդ երկրների ղեկավարության հետ քննարկել Ուկրաինային ցույց տրվող աջակցությունը, հակառուսական միջոցները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին վերաբերող հարցեր: Մայիսի 5-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Նանք, անշուշտ, նաեւ կխոսեն համատեղ ջանքերի մասին ուկրաինացիներին աջացելու, Ռուսաստանին պատասխանի կանչելու նպատակով»,- հավելել Է նա՝ նշելով, որ Սեուլը եւ Տոկիոն հավանությոն են տվել Մոսկվայի դեմ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին: «Կասկած չկա, որ Հյուսիսային Կորեան կլինի օրակարգում, երբ նա (Բայդենը) լինի Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում»,- հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը մտադիր Է հասկանալ տալ, որ «ԱՄՆ-ն անհողդողդ հանձնառու Է» Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի «անվտանգությանը»: