Բայդենն ասել է, որ Ուկրաինա զորք չի ուղարկի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ելույթով, ոիրը հեռարձակվել է Սպիտակ տան թվիթերյան էջով: Բայդենը ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ հողը։
«ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը: Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից կկատարի իր պարտավորությունները [Վաշինգտոնի Հավաքական պաշտպանության պայմանագրի] 5-րդ հոդվածով»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցում և չի մասնակցի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտությանը, իրենք զորքեր չեն ուղարկի Ուկրաինա։