չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բայդեն-Պուտին հանդիպման ժամն հայտնի է

Բայդեն-Պուտին հանդիպման ժամն հայտնի է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը շվեյցարական Ժնևում կկայանա հունիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 15:35-ին:

Բայդենի և Պուտինի բանակցություններն ընդլայնված կազմով կմեկնարկի Երևանի ժամանակով 16:55-ին:
Այդ հանդիպումը, ըստ Սպիտակ տան հաղորդած տվյալների, կանցկացվի փակ դռների ետևում:
 
Բայդենը Շվեյցարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ժնևում կազմակերպելու համար:
 
«Նախագահ Բայդենը բարձր է գնահատել այն, որ Շվեյցարիան բացառիկ պատմական դեր է խաղում՝ հանդես գալով որպես չեզոք հարթակ դիվանագիտության ու բանակցությունների համար»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:

  • Կիսվել: