ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա

Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա

Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Բաթումիի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով միջադեպի ականատես, "Мти Ньюс"-ի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիին։

«Մի քանի րոպե առաջ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ռուսական ռեժիմի ոչ լեգիտիմ խորհրդարանի և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ Դմիտրի Սամխարաձեն, Գեորգի Մանվելիձեն և այլք հարձակվել են նույն հյուրանոցում իջևանած մեր ընկեր Գեորգի Գախարիայի վրա։ Գախարիային տեղափոխել են հիվանդանոց»,- Ֆեյսբուքում գրել է Մտիվլիշվիլին, կից լուսանկարներ հրապարակել։

 

Միջադեպի հավանական պատճառների մասին չի հաղորդվում։

Նշվում է, որ Գախարիան հիվանդանոցում ստացել է բուժօգնություն, ենթարկվել նախնական հետազոտության։

Հիվանդանոցից լրագրողներին տեղեկացրել են, որ քաղաքական գործչի քիթն է կոտրվել, նաև նաև ուղեղի ցնցում է ստացել, սակայն բուժզննում անցնելուց հետո նա ինքնակամ լքել է կլինիկան։

  • Կիսվել: