ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բարեգործական մի շարք կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը Գազայի հատվածում

Բարեգործական մի շարք կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը Գազայի հատվածում

Բարեգործական «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Գազայի հատվածում այն բանից հետո, երբ իր 7 աշխատակիցները ապրիլի 1-ին սպանվել են Իսրայելի ավիահարվածներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կազմակերպության հետ աշխատող մեկ այլ բարեգործական ընկերություն՝ «Աներա»-ն, նույնպես դադարեցրել է իր աշխատանքը՝ տեղացի աշխատողների և նրանց ընտանիքների համար ռիսկերի աճի պատճառով։

Երկու կազմակերպությունները շաբաթական 2 միլիոն չափաբաժին սնունդ էին մատակարարում Գազայի հատվածում, որտեղ, ըստ ՄԱԿ-ի գնահատումների, բնակչության կեսը՝ մոտ 1,1 միլիոն մարդ, սովի է մատնված։

«Համաշխարհային կենտրոնական խոհանոց»-ը «սառեցրել» է Կիպրոսից ծովային ճանապարհով պարենի մատակարարումը․ կազմակերպության աշխատակիցների ավտոշարասյունը հարձակման էր ենթարկվել այն բանից հետո, երբ պահեստներից մեկում վերահսկել էր 100 տոննա սննդի բեռնաթափումը։ Այս միջադեպից հետո 240 տոննա պարենով բեռնված մնացած նավերը վերադարձել են Կիպրոս։

Բարեգործական կազմակերպությունների կողմից օգնության տրամադրման դադարեցումը լուրջ մտահոգություն է առաջացրել, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։

  • Կիսվել: