չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքվում ընդդիմադիր ակտիվիստին ազատ արձակելու պահանջով ակցիայի մասնակիցներից հինգ հոգի բերման է ենթարկվել

Բաքվում ընդդիմադիր ակտիվիստին ազատ արձակելու պահանջով ակցիայի մասնակիցներից հինգ հոգի բերման է ենթարկվել

Բաքվում Վերաքննիչ դատարանի շենքի մոտ այսօր ադրբեջանցի մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել դեկտեմբերից ի վեր կալանքի տակ գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։ 

Ակցիայի ժամանակ Ադրբեջանի ոստիկանությունը հինգ մարդու է բերման ենթարկել:

Նշենք, որ խուլիգանության և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մեղադրվող Հաջիևը հունվարի 9-ից գտնվում է հացադուլի մեջ, նրա փաստաբանների պնդմամբ՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

 

  • Կիսվել: