ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բաքվում Թուրքիայի դեսպանը խոսել է Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժի մասին

Բաքվում Թուրքիայի դեսպանը խոսել է Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժի մասին

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ 2021 թվականի հունիսին ստորագրված «Ղարաբաղի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության պլանը» պատրաստվել է Թուրքիայի մասնակցությամբ։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն՝ ելույթ ունենալով Agro Business Forum Azerbaijan-2023 ֆորում-ցուցահանդեսի բացման արարողությանը։

Թուրք դեսպանի խոսքով՝ այդ ծրագիրը «կարեւոր եւ մանրամասն համագործակցության աշխատանք է, որը ներառում է բազմաթիվ թրեյնինգներ եւ նախագծեր ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ամբողջ Ադրբեջանի գյուղական, անտառային, ջրային տնտեսությունների ոլորտներում»։

«Մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է ավելի քան 40 փոխայցելություն։ Հուսով եմ, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռեսուրսները, որոնք լավագույնս կօգտագործվեն, կուժեղացնեն Ադրբեջանի տնտեսությունը՝ գյուղատնտեսության գլխավորությամբ։ Այս համաժողովին մասնակցում են 55 թուրքական ընկերություններ»,-ասել է նա։

  • Կիսվել: