ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բաքվում տեղի է ունենում ՌԴ-ի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների դռնփակ հանդիպումը

Բաքվում տեղի է ունենում ՌԴ-ի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների դռնփակ հանդիպումը

Բաքվում սկսվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի դռնփակ հանդիպումը Ադրբեջանում այցով գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարները քննարկելու են երկրների միջեւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային արդիական հարցեր։

Այսօր Լավրովը մասնակցելու է նաեւ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները XXI դարում.  ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին՝ Ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստի շրջանակում։

  • Կիսվել: