չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բաքվում ԿԽՄԿ-ն գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին

Բաքվում ԿԽՄԿ-ն գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանում գտնվող բյուրոն շուտով կդադարեցնի իր գործունեությունը։

ԿԽՄԿ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաչանն ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, որ կազմակերպությունն այժմ երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց հետ կապված իր աշխատանքի ապագայի վերաբերյալ:

Կոմիտեի ներկայացուցիչը չի բացահայտել այդ բանակցությունների մանրամասները։

Դեռևս գոստոսի 1-ին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավարն արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կազմակերպությունը մտադիր է դադարեցնել գործունեությունը երկրում սեպտեմբերի սկզբին։

  • Կիսվել: