Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել, 5 մարտական հաշվարկ է մեկնել
Բաքվի Բինագադինի շրջանում հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է՝ նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Բալաջարի կահույքի արտադրամասում։
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան և 5 հրշեջ հաշվարկ: Տուժածների ստույգ թվի մասին չի հաղորդվում։