շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաքուն և Մոսկվան ամրապնդում են հարաբերությունները արտաքին քաղաքականության համակարգում

Բաքուն և Մոսկվան ամրապնդում են հարաբերությունները արտաքին քաղաքականության համակարգում

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակում:

Զրուցակցները հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում իրավիճակին, հաստատվել է Մոսկվայի և Բաքվի նպատակադրվածությունը՝ շարունակելու արտաքին քաղաքական սերտ համակարգումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում։

  • Կիսվել: