ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բաքու է ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետը

Բաքու է ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետը

Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
 

Հասանովը հանդիպման ժամանակ նշել է, որ  շարունակվում են բարեփոխումները՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • Կիսվել: