ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Բանակցությունների նախաշեմին Ուկրաինան պնդում է տարածքային ամբողջականության մասին

Բանակցությունների նախաշեմին Ուկրաինան պնդում է տարածքային ամբողջականության մասին

Այս շաբաթ Թուրքիայում նախատեսված է անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հերթական խաղաղ բանակցությունները: Հանդիպմանն ընդառաջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պնդել է իր երկրի տարածքային ամբողջականության մասին, մինչդեռ ավելի վաղ նա հայտարարել էր, որ  պատրաստ է փոխզիջման՝ գրում է Reuters-ը:

Կիրակի ուշ երեկոյան ժողովրդին ուղղված տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ Ստամբուլում կայանալիք բանակցություններում իր կառավարությունը առաջնահերթություն է տալու Ուկրաինայի «տարածքային ամբողջականությանը»։

Reuters-ը հիշեցրել է, որ ռուս լրագրողներին տված մեկնաբանություններում Զելենսկին այլ մոտեցում էր ընդունել՝ ասելով, որ Ուկրաինան պատրաստ է ստանձնել չեզոք կարգավիճակը և փոխզիջման գնալ արևելյան Դոնբասի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ՝ որպես խաղաղ համաձայնագրի մաս:

Նա նաև նշել էր, որ ցանկացած համաձայնագիր պետք է ստանա երրորդ կողմերի երաշխավորությունը և դրվի հանրաքվեի։

  • Կիսվել: