ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև. Մադագասկարում բողոքի ակցիաներ են անցկացվում

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև. Մադագասկարում բողոքի ակցիաներ են անցկացվում

Մադագասկարում բողոքի ակցիաները շարունակվում են, պատճառը ջրի և էլեկտրաէներգիայի պակասն է:
 
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ ակցիաների ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են  տեղի ունեցել:
 
Քաղաքացիները պահանջում են նախագահի հրաժարականը, թեև ավելի վաղ հայտարարվել էր կառավարության լուծարման մասին: Նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից, խոստացել երիտասարդների հետ երկխոսության պայմաններ ստեղծել: 
 
Անտանանարիվուում և այլ բնակավայրերում ցույցերը են սկսվել սեպտեմբերի 25-ին։ Ակցիայի մասնակիցները բողոքում են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների և ջրի պակասի դեմ։
 

  • Կիսվել: