չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բախմուտի համար մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Բախմուտի համար մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանի Դաշնության զորքերը շարունակում են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Այս մասին մայիսի 22-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է korrespondent.net-ն։

Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի նշված հատվածներում տեղի է ունեցել 37 մարտական բախում։ Բախմուտն ու Մարյինկան մարտական գործողությունների էպիկենտրոնում են:

Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են, ասվում է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ամփոփագրում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել էր Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին ու ռուսական բանակին՝ Բախմուտի գրավման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: