Բացարձակ ռեկորդ է ԱՄՆ պատմության մեջ. փորձագետը՝ ընտրությունների մասին
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններին:
՛՛Բայդենի օգտին այս պահին քվեարկել են 69,852,323 ամերիկացի: Սա բացարձակ ռեկորդ է ԱՄՆ պատմության մեջ: Նախկին ամենաբարձր արդյունքն ապահովել էր Օբաման` 69,498,516 ձայն՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը պահանջել է ձայների վերահաշվարկ անել Վիսկոնսինում, իսկ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում արդեն հայտարարել են ընտրություններում հաղթանակի մասին: