«Բաց թողեք, իմ երեխան է». մայրերի երթ՝ Թբիլիսիում
«Բաց թողեք, իմ երեխան է». այս կարգախոսով Թբիլիսիի մետրոյի «Ռուսթավելի» կայարանից մայրերը երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք, գրում է aliq.ge-ն:
Նրանք միացել են Ռուսթավելիում հավաքված ցուցարարներին, վանկարկել՝ «Վրաստանը Ռուսաստան չի դառնա», այնուհետև երթով շարժվել Օրբելիանիի պալատ՝ նախագահական նստավայր:
Մայրերը այսօր կանգնած են փողոցում՝ աջակցելու «տիտուշկաների» (դիմակավորված անձնաց) կողմից հարձակման ենթարկված, ծեծված և ոստիկանների կողմից բերման ենթարկված երիտասարդներին։
Կանայք «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին կոչ են անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր ցուցարարներին, ովքեր պաշտպանում են երկրի եվրաատլանտյան կուրսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միխեիլ Կավելաշվիլին այսօր կայացած նախագահական ընտրություններում ստացել է 224 ընտրական ձայն՝ 300-ից՝ դառնալով Վրաստանի վեցերորդ նախագահը: