շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ազով»-ը Լվովում ահաբեկչություններ է պլանավորել. ՌԴ ՊՆ

«Ազով»-ը Լվովում ահաբեկչություններ է պլանավորել. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի Անվտանգության ծառայության գլխավոր վարչությանը հանձնված աշխատակիցը հայտնել է Լվովում իրականացվելիք ահաբեկչությունների մասին: Այս մասին այսօր  ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։

Նշվում է, որ Կոնաշենկովը, մասնավորապես, ասել է. ՛՛ՈՒԱԾ-ի աշխատակիցը հայտնել է Լվովում ՛՛Ազով՛՛ ազգայնական գումարտակի զինյալների կողմից ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների եւ օբյեկտների վրա պլանավորված ահաբեկչական գործողությունների մասին՛՛:

Նրա խոսքով՝ ՛՛կիեւյան ռեժիմի ղեկավարությունը տեղյակ է ազգայնականների ծրագրերին, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկում դրանց իրականացումը կանխելու համար՛՛։

Այս տեղեկությունները, ինչպես հայտնել է Կոնաշենկովը, ստացվել են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ՈՒԱԾ-ի գլխավոր վարչության աշխատակցից, որը հատուկ ռազմական գործողության ժամանակ ինքնակամ հանձնվել է ռուս զինծառայողներին։

՛՛Այս սպան անմիջական մասնակցություն է ունեցել դիվերսիոն-ահաբեկչական խմբերի պատրաստման կազմակերպմանը՝ ազգայնականներից ազատագրված տարածքներում աշխատելու համար՛՛,- ասել է Կոնաշենկովը եւ հավելել, որ նա ՛՛ՈՒԱԾ-ի կողմից հավաքագրված բոլոր անձանց տեղեկացրել է, որ հանցավոր գործունեությունից ինքնկամ հրաժարվելը եւ դրա մասին ժամանակին հայտնելը իրավապահ մարմիններին ազատում է քրեական պատասխանատվությունից՛՛:

Կոնաշենկովը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները սադրանքներ են ծրագրում՝ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու համար ՆԱՏՕ-ի երկրների վրա ճնշումը ուժեղացնելու նպատակով։

  • Կիսվել: