կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Այսօր տեղի կունենա Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը

Այսօր տեղի կունենա Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը

Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի կունենա Վրաստանի 6-րդ նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է գիշերն անցկացնել Օրբելիանիի պալատում գտնվող իր նստավայրում: 

Ժամը 10:00-ին նա կհայտարարի իր հետագա ծրագրերի մասին: 

Նշենք, որ Կավելաշվիլին դարձել է Վրաստանի առաջին նախագահը, որին ընտրել է 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան։ Կավելաշվիլին 53 տարեկան է, նա քաղաքականությամբ զբաղվել է 2016 թվականին  խորհրդարանում հայտնվելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակներով։ 

  • Կիսվել: