ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր Ստամբուլում կկայանան ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

Այսօր Ստամբուլում կկայանան ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

ՌԴ-Ուկրաինա բանակցություններին ընդառաջ Ստամբուլում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Դոլմաբահչե պալատում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին դիմավորելու են եկել բազմաթիվ լրագրողներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են Ստամբուլում Մոսկվայի և Կիևի բանակցային պատվիրակությունների հանդիպման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտնել էր, որ այդ բանակցությունները կմեկնարկեն մարտի 29-ին։

Սպասվում է, որ բանակցությունները կմեկնարկեն տեղի ժամանակով 10։30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ)։
Հավաքված բազմությունը նախևառաջ սպասում է Էրդողանին, ով է պետք է բանակցի պատվիրակությունների հետ մինչ նրանց հանդիպումը։

  • Կիսվել: