կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Այսօր աշխարհի ամենատարեց կնոջ ծննդյան տոնն է. նա դարձավ 119 տարեկան

Այսօր աշխարհի ամենատարեց կնոջ ծննդյան տոնն է. նա դարձավ 119 տարեկան

Ճապոնուհի Քեյն Տանական Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենատարեց կինը: Այսօր՝ հունվարի երկուսին, նա նշում է իր ծննդյան 119-ամյակը, տեղեկացնում է taiwanenglishnews.com-ը:

Նշվում է, որ Տանական ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին։ Նրա ամուսինն ու ավագ որդին զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Տանական իր ամբողջ կյանքն աշխատել է խանութում: 1970-ականներին թոշակի անցնելուց հետո նա մի քանի անգամ մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այժմ Տանական ապրում է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող ծերանոցում և իր հարազատների հետ հանդիպելու քիչ հնարավորություն ունի կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:

Ըստ կայքի՝ տատիկը շուտ է արթնանում, սիրում է սեղանի խաղեր խաղալ և քաղցրավենիք ուտել:

  • Կիսվել: