Այս պահին տեսակապով բանակցում են Պուտինն ու Բայդենը
Այս պահին տեսակապով ընթանում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև բանակցությունները:
՛՛Ցավոք, մենք չհանդիպեցինք ՛՛Մեծ քսանյակի՛՛ գագաթնաժողովին, բայց հուսով եմ, որ հաջորդ անգամ կկարողանանք դեմ առ դեմ հանդիպել՛՛,- ասել է ԱՄՆ նախագահը հանդիպման սկզբում, այնուհետև հանդիպումը շարունակվել է դռնփակ ռժիմով:
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Պուտինի և Բայդենի շփումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի, քանի որ նման զրույցը, նրա խոսքով, ճշգրիտ ժամանակացույց չունի: