շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս պահին որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղն աշխարհում. Նարիշկին

Այս պահին որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղն աշխարհում. Նարիշկին

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ այս պահին որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը և նրա ապագա տեղն աշխարհում, գրում է tvzvezda.ru-ն։

Պաշտոնյան ընդգծել է, որ երկիրը երբեք չի նահանջի իր ինքնիշխանության ապահովման հարցում։

«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում։ Որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղն աշխարհում: Ինքնիշխանությունը մեր քաղաքացիների բարեկեցության և արժանապատվության գրավականն է, այն մեր երեխաների ապագան է»,- ասել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։

Նարիշկինն ընդգծել է, որ դրա ապահովման հարցերը միշտ զբաղեցրել են առաջատար տեղերից մեկը, քանի որ «հակառակ դեպքում Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: