երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին Միլանի տաճարում ընթանում է Սիլվիո Բեռլուսկոնիի հուղարկավորությունը

Այս պահին Միլանի տաճարում ընթանում է Սիլվիո Բեռլուսկոնիի հուղարկավորությունը

Այս պահին Միլանի տաճարում ընթանում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հուղարկավորությունը, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Միլանի կենտրոնում հավաքված հազարավոր իտալացիների ծափահարությունների ներքո նախկին վարչապետի դիակով դագաղը բերվել է տաճար։

Ընդհանուր առմամբ, Բեռլուսկոնիի հուղարկավորությանը տաճարի շենքում ներկա է մոտ 2 հազար մարդ, այդ թվում՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրանցից բացի՝ հազարավոր մարդիկ էլ հավաքվել են Միլանի տաճարի շուրջը՝ հատուկ այդ նպատակով նախօրոք տեղադրված մեծ էկրաններով արարողությունը դիտելու համար։

Հրաժեշտի արարողությունը վարում է Միլանի արքեպիսկոպոս Մարիո Էնրիկո Դելպինին։

Հավելենք, որ Իտալիայում հունիսի 14-ը համազգային սգո օր է հայտարարվել։

  • Կիսվել: