ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում պատրաստվում է երրորդ ռազմական գործողությունը. Պուտին

Այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում պատրաստվում է երրորդ ռազմական գործողությունը. Պուտին

Այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինան պատրաստում է երրորդ ռազմական գործողությունը, և Ռուսաստանին նախազգուշացնում են՝ չխառնվել: Այս մասին այսօր ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ուկարինայի և Արևմուտքի հետ լարվածությանը։ 

Խոսելով ստեղծված ճգնաժամային իրավիճակում ՌԴ-ի կողմից Արևմուտքին ներկայացված անվտանգության երաշխիքների մասին՝ Պուտինը հայտարարել է.«Գնդակն Արևմուտքի խաղադաշտում է՝ անվտանգության երաշխիքների համակարգերի մասով պատասխանի համար»:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ իրենք առանց որևէ խորամանկությունների հարց են բարձրացրել՝ ոչ մի նատօական ընդլայնում դեպի արևելք:

  • Կիսվել: