Այլևս մտադիր չեմ առաջադրել իմ թեկնածությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նոր սահմանադրությանը և առաջիկայում նախագահի պաշտոնում իր հնարավոր թեկնածությանը, գրում է ermenihaber.am-ը:
«Մենք նոր սահմանադրություnն ուզում ենք ոչ թե մեզ համար, այլ մեր երկրի համար։ Մեզ հիմա անհրաժեշտ է սահմանադրություն, որը կներկայացնեն քաղաքացիական անձինք, այլ ոչ թե հեղաշրջման մասնակիցները»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Անդրադառնալով առաջիկայում նախագահական ընտրությունների իր թեկնածության առաջադրման թեմային՝ Էրդողանն ասել է. «Այլևս մտադիր չեմ առաջադրել իմ թեկնածությունը»։
Նշենք, որ մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից 20 օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ այդ ընտրություններն իր վերջին ընտրություններն են։