կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Այդ գումարը մեզնից են գողացել». Պեսկովը՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու մասին

«Այդ գումարը մեզնից են գողացել». Պեսկովը՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու մասին

 ՌԴ սառեցված ակտիվներից Ուկրաինային գումարների փոխանցումը կարող է Ռուսաստանի կողմից դատական հետապնդման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Կիևն ԱՄՆ–ից ստացել է առաջին մեկ միլիարդ դոլարը, որն ապահովվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
 
«Այդ գումարները մեզնից են գողացել։ Եվ մեր այն ակտիվները, որոնք արգելափակված են, նույնպես բացարձակապես անօրինական են արգելափակվել։ Դա հակասում է բոլոր նորմերին և կանոններին», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի հետ կապված գործարքների հարցը չի հանրայնացվի, հատկապես այն անբարյացակամ տնտեսական միջավայրի պայմաններում, որն այժմ ձևավորվել է։

  • Կիսվել: