կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այաթոլլա Խամենեին մուսուլմանական երկրներին կոչ է արել խզել հարաբերությունները Իսրայելի հետ

Այաթոլլա Խամենեին մուսուլմանական երկրներին կոչ է արել խզել հարաբերությունները Իսրայելի հետ

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին կրկնել է Իսրայելի հետ քաղաքական կապերը խզելու իր կոչը՝ նշելով, որ «բռնատիրական ռեժիմի հանցագործությունների միայն դատապարտումն անընդունելի է», գրում է Mehr-ը։

Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին, որն Իրանի բոլոր զինված ուժերի հրամանատարն է, այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի վերջին նվաճումների ցուցահանդեսը, որը տեղի է ունեցել կիրակի օրը Աշուրա օդատիեզերական գիտատեխնիկական համալսարանում:

Նա քննադատել է արևմտյան երկրներին Իսրայելի ռասիստական ռեժիմին աջակցելու համար։

«Երբ Ամերիկայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը աջակցում և օգնում են ռասիստական այսպիսի ռեժիմին, դա նշանակում է, որ այդ մարդիկ պաշտպանում են ռասայական խտրականությունը՝ աշխարհի ամենաատելի խնդիրը», - ասել է նա:

Ըստ նրա, Գազայի հիվանդանոցների, կանանց ու երեխաների դաժան ռմբակոծությունները նշան են այն բանի, որ «սիոնիստական ռեժիմի ղեկավարները չափազանց նյարդայնացած են իրենց պարտությունից»:

Այաթոլլա Խամենեին նշել է, որ Իսրայելին դատապարտելը բավարար չէ և կոչ է արել մուսուլմանական երկրներին բոյկոտել օկուպացիոն ռեժիմը։

«Հիմնական աշխատանքը, որը պետք է արվի, սիոնիստական ռեժիմը կենսական կարևորության ուղիներից կտրելն է, և իսլամական կառավարությունները պետք է թույլ չտան վառելիքի և ապրանքների հասանելիությունը ռեժիմին»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: