ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավստրիան ռուսաստանցի չորս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Ավստրիան ռուսաստանցի չորս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Ավստրիան ռուսաստանցի չորս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել եւ արտաքսել է նրանց՝ «իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող» գործունեության պատճառով, նշվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ նրանք պետք է հեռանան երկրից ապրիլի 12-ից ոչ ուշ։

Գերատեսչության տվյալներով՝ երեք դիվանագետ Վիեննայում Ռուսաստանի դեսպանության, մեկը՝ Զալցբուրգում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցներ էին։

Եվրոպական մի շարք երկրներ, ներառյալ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Շվեդիան, արտաքսել են ռուսաստանցի դիվանագետներին։ Մոսկվան խոստացել է հայելային պատասխան տալ։

  • Կիսվել: