երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ավստրալացի պատգամավորն Արցախի դրոշը կախելու է իր աշխատասենյակում (տեսանյութ)

Ավստրալացի պատգամավորն Արցախի դրոշը կախելու է իր աշխատասենյակում (տեսանյութ)

Ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանտոնիսը, ում նախաձեռնությամբ Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ցույց է տվել Արցախի պետական ​​դրոշը, որը նվիրել են իրեն և ասել հետևյալը․

«Այս դրոշը ես կկախեմ իմ աշխատասենյակում: Ես դա հպարտությամբ կկախեմ՝ ի աջակցություն փոքրամասնության, որոնք ցանկանում է ապրել իրենց հայրերի և մայրերի հողերում, որոնք ցանկանում են ներդաշնակ ապրել իրենց հարևանների հետ, որոնք չեն ձգտում կայսրության, չեն ձգտում ընդլայնման, չեն ձգտում պատերազմի, նրանք պարզապես ուզում են ապրել և արտահայտել իրենց էթնիկ պատկանելությունը, իրենց հավատքն ու մշակույթը, որպեսզի փոխանցեն իրենց երեխաներին»,-ասել է նա:

  • Կիսվել: