չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ավելի քան 4000 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Ավելի քան 4000 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 009 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 707 290-ն են, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 177 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 647 878 մարդ։

Վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 9 918:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.69%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.97%, վերջին 7 օրվանը՝ 8.89%:

 

  • Կիսվել: