երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԹՍ-ներով հարձակում Բելգորոդի շրջանում. կան զոհեր

ԱԹՍ-ներով հարձակում Բելգորոդի շրջանում. կան զոհեր

Ուկրաինայի զինված ուժերի երեք կամիկաձե անօդաչու թռչող սարքեր գրոհել են Ռուսաստանի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Ռոժդեստվենկա գյուղի արվարձանները: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գլադկովը հայտնել է. «Պայթյունների հետևանքով երկու մարդ զոհվել է, երրորդը ծանր վիրավորվել է»։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուրբաթ կեսօրին հակաօդային պաշտպանությունը Բելգորոդի շրջանում խոցել է ուկրաինական մեկ անօդաչու թռչող սարք։

  • Կիսվել: