կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Աշխարհն ավելի վտանգավոր կդառնա, եթե Ռուսաստանը հաղթի. Ստոլտենբերգ

Աշխարհն ավելի վտանգավոր կդառնա, եթե Ռուսաստանը հաղթի. Ստոլտենբերգ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին, որը նախազգուշացրել է, որ աշխարհն ավելի վտանգավոր կդառնա, եթե թույլ տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայում, ինչը կոգեշնչի Չինաստանին, տեղեկացրել է Սպիտակ տունը։

«Եթե նախագահ Պուտինը հաղթի... աշխարհը կդառնա ավելի վտանգավոր, որովհետեւ դա կոգեշնչի այլ երկրների, ներառյալ Չինաստանին»,- Սթոլտենբերգին ցիտել են լրագրողները։

«Որքան ավելի շատ հողեր կարողանան ազատագրել ուկրաինացիները, այնքան ավելի ուժեղ կլինեն նրանց դիրքերը բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա։

Սթոլտենբերգի այցը Վաշինգտոն տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակում։

  • Կիսվել: