երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիներն այսօր քվեարկում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիներն այսօր քվեարկում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Մայիսի 20-ին մեկնարկել է Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում արտերկրում եւ սահմանային անցակետերում քվեարկության գործընթացը, հաղորդում է Anadolu-ն:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ աշխարհի 73 երկրներում բացվել է 167 ընտրատեղամաս: 

Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչեւ մայիսի 24-ը:

Երկրի սահմանային անցակետերում, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում եւ ծովային նավահանգիստներում կարելի է քվեարկել մինչեւ մայիսի 28-ը ժամը 17:00-ն:

Քվեաթերթիկներն Անկարա կհասցվեն դիվանագիտական առաքիչների կողմից ՝ անվտանգության բարձր մակարդակով։

Ձայների հաշվարկը կսկսվի մայիսի 28-ին ժամը 17:00-ից հետո ընտրատեղամասերի փակվելուն զուգահեռ։  

  • Կիսվել: