ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արտերկրում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում բնակվող ընտրողները քվեարկում են Ֆրանսիայի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի համար

Արտերկրում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում բնակվող ընտրողները քվեարկում են Ֆրանսիայի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի համար

Այսօր արտերկրում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում բնակվող ընտրողները քվեարկում են Ֆրանսիայի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլի համար:

Ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, առաջատար է եղել, երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։

Նախագահ Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում, սակայն Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա և կմնա նախագահի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:

  • Կիսվել: