շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղրիմի կամուրջը  ռազմածովային անօդաչու սարքերով հարձակման է ենթարկվել․ երթեւեկությունը դադարեցվել է

Ղրիմի կամուրջը ռազմածովային անօդաչու սարքերով հարձակման է ենթարկվել․ երթեւեկությունը դադարեցվել է

Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ի իր ալիքում։

«Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է. արտակարգ դեպք է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասի 145-րդ աջակցության տարածքում: Իրավապահ մարմինները և բոլոր պատասխանատու ծառայություններն աշխատում են»,- գրել է Ակսենովը։

Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի հետ։ Բացի դրանից, Ղրիմը կապեր է պահպանում Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հետ։
Դեպքի վայր է մեկնել թերակղզու Նախարարների խորհրդի փոխնախագահ Իգոր Միխայլիչենկոն։

Ակսյոնովը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ կամրջով երթևեկելուց և այլընտրանքային երթուղի ընտրել նոր շրջաններով։ Մարզի ղեկավարը նաև հորդորել է բոլորին հանգստություն պահպանել և տեղեկատվություն ստանալ միայն վստահելի աղբյուրներից։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 03:04-ին և 03:20-ին երկու հարված է հասցվել Ղրիմի կամրջին։ Վնասվել են կամրջի երկու հենարանները։ Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել ռազմածովային անօդաչու սարքերով։ Փորձ է արվել փլուզել հենարանները։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը չի հաստատում Ղրիմի կամրջի հենարանների վնասման մասին տեղեկատվությունը, պնդելով, որ միայն «Ղրիմի Հանրապետության կողմից կամրջի երթուղու վնաս կա»։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ կամրջի վրա ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով զոհեր կան։ Մահացել են Բելգորոդի շրջանից մի ամուսնական զույգ, նրանց անչափահաս դուստրը հոսպիտալացվել է։

  • Կիսվել: