հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Արտակարգ դրություն Լոս Անջելեսում՝ միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

Արտակարգ դրություն Լոս Անջելեսում՝ միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել՝ ի պատասխան ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից միգրանտների նկատմամբ իրականացված ռեյդերի, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Լինդսի Հորվաթի գրասենյակի կայքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է անօրինական ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ կանխելու և նրանց արտահանձնման գործընթացը սկսելու իր մտադրության մասին։

 

  • Կիսվել: