ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արգենտինայում փորձել են գնդակահարել փոխնախագահ Կիրշներին

Արգենտինայում փորձել են գնդակահարել փոխնախագահ Կիրշներին

Բուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել Է: Այդ մասին հաղորդել Է The Guardian բրիտանական հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել նրա տան մոտ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Մահափորձի պահի տեսագրությունում երեւում Է, որ տղամարդն ատրճանակը ուղղել Է փոխնախագահի դեմքին, բայց չի կրակել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոնց վկայակոչում Է The Guardian-ը, կրակոցը կարող Էր չստացվել:

Հրատարակությունը նշում Է, որ մահափորձ անողը 35-ամյա բրազիլացի Է, որը ձերբակալվել Է տեղում:

«Մարդը, որին ճանաչել են մերձակայքում գտնվողները, եւ ում մոտ զենք Է եղել, ձերբակալվել Է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրանք տղամարդուն մի կողմ են տարել, գտել զենքը, եւ այժմ այն պետք Է հետազոտվի»,- անվտանգության նախարար Անիբալ Ֆեռնանդեսը հայտարարել Է տեղական կաբելային C5N նորությունների գործակալությանը:

Նա նշել Է, որ առայժմ զգույշ Է լինելու մանրամասնությունների հարցում մինչեւ ավելի ստույգ տվյալներ ստանալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: