ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արևմուտքը փորձում է միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելու համար. Պետդեպ

Արևմուտքը փորձում է միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելու համար. Պետդեպ

Վաշինգտոնը հասկանում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի բնակչության վրա, սակայն սահմանափակումներն ուղղված են երկրի իշխանություններին: Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պետդեպը նշել է, որ Արևմուտքը փորձում է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների անցանկալի հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին դուրս գալ պատժամիջոցներից:

Պետդեպից հայտնել են նաև, որ ԱՄՆ-ն հույս ունի վերացնել Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցները, եթե վերջինս դադարեցնի հատուկ գործողությունը և վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը:

 

 

 

  • Կիսվել: