շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արևմուտքը պետք է դադարեցնի անարդյունք խաղը. Իրանի արտգործնախարար

Արևմուտքը պետք է դադարեցնի անարդյունք խաղը. Իրանի արտգործնախարար

Արևմուտքը պետք է դադարեցնի անարդյունավետխաղը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների կիրառման մասին լուրերը։
 
Նախարարը կրկին հերքել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում իրանական դրոնների գործարկման մասին պնդումները։
 
«Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին պնդումները կեղծ են։ Ենթադրվում էր, որ տեղի կունենա Իրանի և Ուկրաինայի քաղաքական և ռազմական պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, սակայն որոշ արևմտյան կողմեր միայն պնդումեն և ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում։ Արևմուտքը պետք է դադարեցնի այդ անարդյունք խաղը։ Իրանը խաղաղության կողմնակից է, դեմ է պատերազմին», - Twitter-ում նշել է Աբդոլլահիանը։
Հիշեցնենք, որ Արևմուտքը պնդում է, թե Իրանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:

  • Կիսվել: