ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արևմուտքը մեզնից պահանջում էր պատերազմ ՌԴ-ի հետ, որը կհակասեր մեր ազգային շահերին. Կավելաշվիլի

Արևմուտքը մեզնից պահանջում էր պատերազմ ՌԴ-ի հետ, որը կհակասեր մեր ազգային շահերին. Կավելաշվիլի

Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ պատերազմը Վրաստանին աղետի կհանգեցներ: Այս մասին Responsible Statecraft-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Կավելաշվիլին, մասնավորապես, ասել է. «Արևմուտքը մեզնից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ, որը կհակասեր մեր կենսական ազգային շահերին։ Դա կավարտվի նույն հետևանքներով, ինչ 2008 թվականին, երբ այն ժամանակվա կառավարության անխոհեմ գործողությունները, որոնք հիմնված էին ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության վրա, Վրաստանին հասցրեցին աղետի»:

  • Կիսվել: