կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արևմուտքում քաղաքականացնում են իրավիճակը. Բելառուսի ԱԳՆ-ն՝ Ryanair-ի հետ կապված միջադեպի մասին

Արևմուտքում քաղաքականացնում են իրավիճակը. Բելառուսի ԱԳՆ-ն՝ Ryanair-ի հետ կապված միջադեպի մասին

Բելառուսի ԱԳՆ-ը մեկնաբանել է Աթենքից Վիլնյուս թռչող և Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը՝ հայտարարելով, որ այն պետք է դիտարկել ցուցաբերված անվտանգության տեսանկյունից, հայտնում է РИА Новости-ն:

«Մինսկի գործողությունները լիովին համապատասխանում են սահմանված միջազգային կանոններին: Արևմուտքում քաղաքականացնում են իրավիճակը և հապճեպ եզրակացություններ անում»,- հավելել է նախարարությունը:

Բելառուսի իշխանությունները հանձնաժողով են ստեղծել Ryanair-ի վայրէջքի հանգամանքներն ուսումնասիրելու համար:

Euronews-ի տվյալներով էլ՝ Ryanair ավիաընկերության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Պրոտասևիչի հետ ինքնաթիռում եղել են Բելառուսի ԱԱԾ-ի աշխատակիցներ:

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պահանջել են անհապաղ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ երկրների նիստ գումարել միջադեպը քննելու համար: Իսկ մինչև հետաքննությունը նրանք կոչ են արել կասեցնել Բելառուսի անդամակցությունը կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ Մինսկում ձերբակալվել է Nexta Տելեգրամ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

  • Կիսվել: